Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դուգինը հանկարծ նեղացել էր, որ Ալիևն ու Էրդողանը իրեն ուղարկել են…

Դուգինը հանկարծ նեղացել էր, որ Ալիևն ու Էրդողանը իրեն ուղարկել են…
13.08.2025 | 11:41

Թուրքական աշխարհ պրոպագանդող Ալեքսանդր Դուգինը հանկարծ նեղացել էր, որ Ալիեւն ու Էրդողանը իրեն ուղարկել են…

Բայց խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ Նովոռուսսիայի կամ Եվրասիականության պրոպագանդիստը հենց ինքն էր վստահեցնում, որ թյուրքերը ռուսների միակ դաշնակիցն են ու ռուսները պետք է աշխատեն իրենց հետ եվրասիական տարածաշրջանում։

ՈՒ ինչպես թելեգրամյան ալիքներից մեկն էր գրել.

«Բայց արդեն ուշ է «Բորժոմի» խմելու համար. ձեռագրերը չեն այրվում, պրոադրբեջանական հոդվածները կախված են ինտերնետում, և բոլորը լավ հիշում են, թե ով էր նպատակային կերպով ռուսական հասարակությանը հանում Արցախի դեմ։

Եվ եթե Դուգինը պահանջում է հարցնել նրանցից, ովքեր կորստի մատնեցին Հարավային Կովկասը, ապա, ավելի լավ է, Ալեքսանդր Գելևիչ, սկսեք ինքներդ ձեզանից՝ գնացեք ФСБ և ազնվորեն ամեն ինչ խոստովանեք»։

Է՜խ Դուգին, իսկ մենք ասում էինք.

«Թուրքի հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ բաց մի թող», իսկ մեկ այլ դեպքում ասում էինք. «թուրքն ընկնի, ոտքերդ կհամբուրի, կանգնի` գլուխդ կկտրի»...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4622

Մեկնաբանություններ